Ըստ Լավրովի՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության լեգիտիմությունը կասկածելի է![]() 28 փետրվարի 2023 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիությունն առաջ է մղում «այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը Հայաստանի տարածքում, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում լեգիտիմության տեսանկյունից»։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն բացահայտ կերպով չարաշահում ՀՀ, Ադրբեջանի հետ իր հարաբերությունները, այդ թվում` առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկած առաջացնող իր այսպես կոչված առաքելությունը Հայաստանի տարածքում»,– ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Լավրովն ասել է, որ այդ առաքելությունը «շատ հարցեր է հարուցում, այդ թվում՝ գործառույթների, մանդատի, տևողության տեսանկյունից, ինչպես նաև այն ավելացված արժեքի առումով, որ այս առաքելությունը կարող է հավելել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»։ «Բայց դա կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ»,-ասել է նա։ Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: Առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն»,-ասվում է որոշման մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |