Լավրով․ Փաշինյանի հայտարարությունն իր խղճին եմ թողնում

Լավրով․ Փաշինյանի հայտարարությունն իր խղճին եմ թողնում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ «Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը չի երաշխավորում անվտանգությունը, նույնիսկ անվտանգության սպառնալիք է», ասել է, որ Փաշինյանի հայտարարությունը վերջինիս խղճին է թողնում։ Այդ մասին Լավրովն ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Haqqin.az-ը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ խոսակցություն է ընթանում ՀՀ տարածքում ռուսական ռազմական ներկայության նշանակության և դերի մասին։

Հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երբ Ռուսաստանը չի արձագանքում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, «ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլև սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---