Սպառողները սկսել են նախընտրել հայկական արտադրանքը22 ապրիլի 2009 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին` «Ընտրում ենք հայկականը» սոցիալական ակցիայի առաջին շաբաթվա արդյունքներն ամփոփելուց հետո, «Սթար» սուրպերմարկետների ցանցը արձանագրել է տեսանելի արդյունքներ. ակցիայի բոլոր ապրանքատեսակների մասով վաճառքի ծավալների աճ 24 տոկոսով: Այս մասին հաղորդել է «Սթարի» մարքեթինգի բաժինը: «Սթարի» գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի խոսքերով, գնորդների հետաքրքրությունը հայկական ապրանքերի նկատմամբ աճել է: Նա հույս է հայտնել, որ ակցիայի ավարտից հետո էլ մեր ցանցի հաճախորդների ընտրությունը ավելի հաճախ կկանգնի տեղական արտադրանքների վրա: «Սթարում» համոզված են, որ «Ընտրում ենք հայկականը» սոցիալական ակցիան կարելի է համարել համատեղ դեղատոմս համարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ: «Սթար» առեւտրային ցանցը, «հայկականը» խթանելով եւ տեղական արտադրողները, մասնակցելով այս ակցիային, բոլորը համատեղ ուժերով աջակցում են հայրենական տնտեսությանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |