Հարությունյան․ Կարգավիճակի շուրջ բանակցություններ կարող են լինել միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով

Հարությունյան․ Կարգավիճակի շուրջ բանակցություններ կարող են լինել միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ պահեստազորի սպաների միության անդամների հետ հանդիպմանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքի իրացման միջոցով։

Նա ընդգծել է, որ Հանրապետության իշխանությունները հավատարիմ են ԱՀ հիմնարար փաստաթղթերի և մայր օրենքի դրույթներին։

Հարությունյանը ներկայացրել է ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդրադարձել Արցախում տեղայակված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը։

Նախագահը նշել է, որ առ այսօր տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում նաև մարտի 1-ին քննարկվել են բացառապես տեխնիկական, հումանիտար բնույթի և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։

Նախագահը պատասխանել է նաև պահեստազորի սպաներին հետաքրքրող այլ հարցերի։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այն հայտարարությունը, որ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները հավասարազոր են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---