Բեգլարյան. Ադրբեջանի հարձակմանը Կլաարի արձագանքը խորացնում է նրա հանդեպ անվստահությունը

Բեգլարյան. Ադրբեջանի հարձակմանը Կլաարի արձագանքը խորացնում է նրա հանդեպ անվստահությունը

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը կոշտ է արձագանքել Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մեկնաբանությանն Արցախում ադրբեջանական հարձակման վերաբերյալ։

«Կրկին Բաքվում եմ։ Բովանդակային հանդիպումներ եմ ակնկալում Ադրբեջանի ղեկավարության հետ` Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Մարտի 5-ին տեղի ունեցած մահացու հետևանքներով միջադեպն ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցություններն առաջ մղելու անհրաժեշտությունը»,-գրել է Կլաարը։

Նա նշել է, որ ադրբեջանական հանցագործությանը Կլաարի արձագանքի պատճառով նրա հանդեպ անվստահությունն ավելի է խորանում: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Իմ անվստահությունը/կասկածները Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի են խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է, կամ Ադրբեջանի կողմից ուղեղների լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է, կամ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների մասին շեղված ընկալումներ ունի: Բոլոր տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտ են»,-ասվում է գրառման մեջ։

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---