ՌԴ ԱԳՆ-ն «լրջորեն մտահոգված է իրավիճակի սրմամբ Լեռնային Ղարաբաղում և զսպվածության կոչ է անում կողմերին»

ՌԴ ԱԳՆ-ն «լրջորեն մտահոգված է իրավիճակի սրմամբ Լեռնային Ղարաբաղում և զսպվածության կոչ է անում կողմերին»

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն «լրջորեն մտահոգված է իրավիճակի սրմամբ Լեռնային Ղարաբաղում և զսպվածության կոչ է անում կողմերին»։

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում լարվածության սրմամբ ղարաբաղյան հակամարտության գոտում։ Վերջին օրերին հրադադարի խախատման բազմակի դեպքեր են եղել։ Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով զոհեր կան ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։ Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և միջոցներ ձեռնարկել իրավիճակը դեէսկալացիայի համար»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան նշել է, որ ռուսական կողմը «վերահաստատում է Ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն անշեղորեն կատարելու անհրաժեշտությունը»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անվտանգության և կենսապահովման բոլոր հարցրեը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ Ռուս խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ կողմերի միջև շփումների միջոցով։

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---