Կլաար. Լաչինով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն իրավաչափ է

Կլաար. Լաչինով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն իրավաչափ է

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն իրավաչափ է։ Այդ մասին նա ասել է ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն իրավաչափ է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհով տեղափոխվեն բեռներ, որոնք ավելացնում են լարվածությունը, և որ այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով», - ասել է Կլաարը։

Ըստ նրա, այդ թափանցիկության ապահովման միջոցները բանակցությունների և քննարկումների թեմա է:

«Ըստ իս, դա անելու մի քանի եղանակ կա։ Կարծում եմ, դրանիցից մի քանիսը քննարկվել է նախկինում։ Օրինակ, լրացուցիչ սարքավորումներ ունենալ անցակետում, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել բեռնափոխադրումներն այդ շրջանում։ Կարծում եմ մի քանի միջոց կա դա անելու և կարևոր է, որ դա մանրակրկիտ կերպով քննարկվի»,-ասել է Կլաարը։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի գործունեությունն այսպես կոչված «Զանգեզուրի միջամցքի» հետ կապելուն՝ Կլաարն ասել է, որ Հայաստանում կարծում են, որ դա երկու առանձին հարց է։

«Մեկը՝ Լաչինի միջանցնքն է, որ արտահայտված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից մեկում, միևնույն ժամանակ՝ կա Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի հարցը, որն արտացոլված է Հայտարարության մյուս կետում։ Հայտարարության մեջ դրանք հիշատակվում են տարբեր կետերում և մոտեցումը տարբեր է։

Սակայն, ի վերջո, այդ հարցը բանակցությունների և քննարկումների առարկա է։ Անշուշտ, մենք կարծում ենք, որ թափանցիկության առկայությունն իրոք օրինական է, սակայն, Ղարաբաղի հայերի համար կարևոր է, որ նրանք ունենան անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացողություն»,-ասել է Կլաարը։

«Ինչպիսին էլ լինեն փաստերն այսօր ներմուծվող բեռների մասին, դրանք հաստատ այն մակարդակի չեն, ինչ 2022-ի նոյեմբերին, և մենք կարծում ենք, որ պետք է վերադառնալ այն վիճակին, որը կար մինչ բողոքի ակցիան»,-ասել է Կլաարը։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---