Հնդկական ԶԼՄ․ ՀՀ-ն MArG հաուբիցներ է պատվիրել

Հնդկական ԶԼՄ․ ՀՀ-ն MArG հաուբիցներ է պատվիրել

PanARMENIAN.Net - Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը հայտնել է, որ Հայաստանը հնդկական ընկերություններից մեկից ինքնագնաց MArG հաուբիցներ է պատվիրել։

Ըստ լրատվամիջոցի՝ մինչ սպառազինության գնումը, 2022-ին Հնդկաստան մեկնած հայկական պատվիրակությունը փորձարկել է հաուբիցները։ Այս մասին, սակայն, հայաստանյան պաշտոնական աղբյուրները չեն հաղորդել, հայտնում է «Ազատությունը»։

«Ինքնագնացի վրա տեղադրված MArG 155/39 հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ, և գործարքը կնքվել է պաշտպանական ցուցահանդեսին այն բանից հետո, երբ այն համապատասխանել է հայկական բանակի կողմից սահմանված կրակային բոլոր չափանիշներին», - գրում է Indian Defence Research Wing-ը։

2022-ի անշանը Հայաստանի ՊՆ ղեկավարը մասնակցել է հնդկական զենքի DEFEXPO ցուցահանդեսին: Պապիկյանը հանդիպել էր այդ երկրի պաշտպանության նախարարին։ Նույն այդ ընթացքում հնդկական կողմը, փաստացի, պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանը համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգերի երեք մոդել է պատվիրել, որոնք Դելիից Երևան պետք է տեղափոխվեն առաջիկա երկու տարում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---