ՀՀ դեսպանությունը հերքել է Հայաստանից Վրաստան հատուկ ջոկատայիններ ուղարկելու մասին տեղեկությունը 9 մարտի 2023 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքել է վրացական մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանիից հատուկ ջոկատայիններ են տարել Վրաստան։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից ասել են, որ տարածված տեղեկությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ, հայտնում է «Ալիք մեդիան»։ «Կոչ ենք անում և հորդորում ԶԼՄ-ներին զերծ մնալ նմանատիպ ստահոդ տեղեկատվության տարածումից, ինչպես նաև չտրվել սադրանքների»,-ասել էին դեսպանատանից։ Վրաստանյան pirvelinews.com լրատվականը՝ հղվելով մի անանուն ցուցարարի, տեղեկություն էր տարածել, թե Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։ «Սկանդալային տեղեկություններ են տարածվում, որ Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան․ բոլորը ռուսերեն են խոսում», — pirvelinews.com-ի փոխանցմամբ, ասել էր ցուցարարը՝ նշելով, թե այդ ռուսերեն խոսակցություններից ձայնագրություն ունի։ Թբիլիսիի կենտրոնում մի քանի օր է ցույցեր և հանրահավաքներ են ընթանում, որոնք սկսվել են Վրաստանի խորհրդարանի կողմից մարտի 7-ին «Օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո։ Ոստիկանությունը ցրել է ցույցերը ուժի կիրառմամբ՝ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ են օգտագործվել, հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել։ Photo. Reuters Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |