Արցախում ոմանք կարտոֆիլի սերմը օգտագործում կամ վաճառում են սննդի համար, ինչը կարող է թունավորում առաջացնել

Արցախում ոմանք կարտոֆիլի սերմը օգտագործում կամ վաճառում են սննդի համար, ինչը կարող է թունավորում առաջացնել

PanARMENIAN.Net - ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը, հաշվի առնելով շրջանառվող լուրերն այն մասին, որ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, հիշեցրել է, որ դա կարող է հանգեցնել թունավորման։

Նշվում է, որ ԱՀ ԳԳԱՀ պահեստներ ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակն այս փուլում ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման, քանի որ այն պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով ենթարկվել է քիմիական նյութերով հատուկ մշակման, որոնց ներթափանցումը մարդու օրգանիզմ կարող է հանգցնել լուրջ թունավորումների և խանգարումների:

«Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ նման սպեկուլյատիվ գործողություններից և ձեռք բերված կարտոֆիլի սերմն օգտագործել նպատակային՝ ծառայեցնելով պարենային անվտանգության խնդիրների լուծմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կարտոֆիլի սերմի ոչ նպատակային օգտագործման բոլոր դեպքերը կքննվեն համապատասխան մարմինների կողմից, և մեղավորները սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---