Նորոգմամբ պայմանավորված՝ փակ կլինեն Տիչինա փողոցը և Մոլդովականի մեկ ուղղությունը

Նորոգմամբ պայմանավորված՝ փակ կլինեն Տիչինա փողոցը և Մոլդովականի մեկ ուղղությունը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության «Երևան քաղաքի մինչև 200 կմ ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքներ» ծրագրով նախատեսվում է ապրիլի 4-ից մինչև ապրիլի 20-ն ընթացիկ նորոգել Տիչինա փողոցը:

Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում փակ է լինելու փողոցի՝ Սեբաստիայի խաչմերուկից մինչև Զ. Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը: Վարորդներին առաջարկվում է որպես շրջանցիկ ճանապարհ դարձնել Զ. Անդրանիկի և Շահումյան 16 փողոցները:

Ապրիլի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում էլ ընթացիկ նորոգման կենթարկվի Մոլդովական փողոցը: Այդ հատվածում՝ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկից մինչև Թոթովենց-Բագրևանդ-Վախթանգովի փողոցների խաչմերուկ երկկողմանի երթևեկությունը կապահովվի ճանապարհի կեսով:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---