Հայաստանի վարչապետը համաշխարհային տնտեսության կայունացում է կանխատեսում 2010-ին

PanARMENIAN.Net - 2009-ը Հայաստանի համար շատ դժվար տարի է լինելու, հինգշաբթի օրը կայացած կառավարական նիստին հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այս տարին, հատկապես երկրորդ եռամսյակը դժվար է լինելու մեզ համար»,- ասել է նա:



Ինչպես նշել է վարչապետը, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն հրապարակել է պաշտոնական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ ակնհայտ են տնտեսական աճի տեմպերի իջեցումները: Համաշխարհային տնտեսության ցուցանիշները կրկին վերանայվել եւ հրապարակվել են ՀԲ, ՄՓՀ կողմից եւ վկայում են իրադրության վատթարացման մասին: «Եթե 2008թ. չորրորդ եռամսյակում սպասվում էր տնտեսական անկման վերջին փուլը, ապա պարզվեց, որ փաստորեն 2009թ. ընթացքում համաշխարհային տնտեսությանն անկումը շարունակվելու է»,- ասել է ան:



Սարգսյանն ավելացրել է, որ նոր կանխատեսումների համաձայն, 2009թ. վերջին ակնկալվում են տնտեսության կայունացման միտումներ, եւ միայն 2010թ. համաշխարհային տնտեսությունը կթեւակոխի կայունացման փուլը:



Հայաստանի ՆՀԱ ծավալը 2009թ. հունվար-մարտ ամիսներին կրճատվեց 6,1%-ով` ի համեմատ 2008թ. նույն շրջանի հետ եւ կազմել է 465,5 մլրդ դրամ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---