«Շանթի» և մի քանի այլ հեռուստաընկերության հեռարձակումն առժամանակ կդադարեցվի

«Շանթի» և մի քանի այլ հեռուստաընկերության հեռարձակումն առժամանակ կդադարեցվի

PanARMENIAN.Net - Կուտակած պարտքերի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը։ Այդ մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանը։

Այդ հեռուստաընկերություններն են «Շանթը», ATV-ն, Freenews-ը, «Դար 21»-ը և «Ֆորտունան», հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները:

«Պայմանագրային պարտավորությունները չկատարելու արդյունքում մի շարք հեռուստաընկերություններ կուտակել են պարտքեր։ Վերջին շրջանում փորձել ենք բանակցությունների միջոցով կարգավորել այդ հարցը: Արդյունքում որոշ հեռուստաընկերություններ մարել են կուտակված պարտքերն ամբողջությամբ, իսկ որոշներն էլ՝ մասամբ: Այնուամենայնիվ, համաձայն պայմանագրի նախատեսում ենք մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես՝ առաջին անգամ 2 ժամով դադարեցնել»,- նշել է Հայրապետյանը։

Նա վստահեցրել է, որ գործընթացը եթերային բովանդակության հետ որևէ կապ չունի` անջատման ենթակա հեռուստաընկերությունների ցանկը դրա վկայությունն է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---