Ֆիրդուսի բնակիչ. Մեր տարածքում ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են կուտակված` չենք ուզում դառնալ դրա զոհը

Ֆիրդուսի բնակիչ. Մեր տարածքում ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են կուտակված` չենք ուզում դառնալ դրա զոհը

PanARMENIAN.Net - Ֆիրդուսի թաղամասի բնակիչները կրկին հավաքվել էին կառավարության մոտ՝ նրանք պահանջում են պատասխանել ավելի քան մեկ ամիս առաջ գործադիրին հասցեագրած նամակին։ Քաղաքացիները պնդում են, որ, անտեսելով իրենց իրավունքները, Հայաստանի իշխանությունները փորձում են անհամարժեք փոխհատուցմամբ խլել այդ թաղամասում դեռ սեփականություն ունեցող բնակիչների գույքը:

Այդ թաղամասի բնակիչ, փաստաբան Ռուբեն Աթոյանը ստեղծված իրավիճակում առավել կարևորել է քաղքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ նշելով, որ այդ տարածքում ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են կուտակված` չեն ուզում դառնալ դրա զոհը , գրում է Panorama.am-ը։

«Մեր տարածքում ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են կուտակված, և մենք չենք ուզում դառնալ այդ ռիսկերի զոհը։ Մեզ տրված իրավունքներով մենք 2015-2018 թթ. վիճարկել ենք Կառավարության որոշումը։ Մինչև այսօր դատական նիստեր չեն անցկացվում և մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ այս ամենն ուղղորդվում է, որ այդ նիստերը չկայանան։

Եթե անգամ մերժեն, դա մեզ համար նորից լուծում է, քանի որ կատարվող գործողություններն ունեն հակասություններ Սահմանադրության հետ, և երբ որ հարցը հայտնվի Սահմանադրական դատարանում, կլինի շատ խնդրահարույց։ Մենք ցիվիլ տարբերակով պահանջում ենք ստեղծել հանձնաժողով, որը կկարգավորի այս հարցերը»,- ասել է բնակիչը։

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Հանրապետության փողոցի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը վստահ է, որ Ֆրիդուսի թաղամասի կառուցապատման գործում կոռուպցիոն լուրջ ռիսկեր կան։

«Ապրիլի 17-ին ԾԻԳ-ի ղեկավարի՝ Շողիկ Երանյանի և փաստաբանի հանդիպման ժամանակ, ամեն մի նախադասությունը հակասում էր նախորդին, ես կարող եմ ձայնագրությունները միացնել։ Ինչ է տեղի ունենում, որ սա քաղաքաշինության ծրագիր է, այլ ոչ թե գերակա շահ, քաղաքաշինության ծրագիրը չի մտնում գերակա շահի իրավունքների տակ»,-ասել է նա։

Բնակչի խոսքով, ասում են՝ 2020-2021 թվականներին իրենց առաջարկվել է 1700 դոլարի փոխհատուցում, սակայն հավաքված բոլոր բնակիչներն էլ կարող են պնդել, որ 1700 ամերիկյան դոլարի համարժեք փոխհատուցման նամակ չի եկել ոչ մեկին։

«Հիմա Երևանում ծանրամարտի առաջնություն է։ Կառավարությունն իր օղակներով ծանրութուն է վերցրել, որ բարձրացնի, միանշանակ ասում եմ՝ չեն կարող բարձրացնել այդ ծանրությունը և չեն կարող էսքան ժողովրդին տեղահան անել, ասել՝ դուք գնացեք այստեղից, մենք պետք է գանք ու շատ մեծ կոռուպցիա անենք, շահույթ ստանանք»,- ասել է քաղաքացին։

Ֆիրդուսի թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի ՝ «33-րդ» թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։ Հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ,- խմբ.), գլխավոր ճարտարապետը՝ Հովհաննես Մութաֆյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---