IDBank-ը մասնակցում է «Ապագան կառուցվում է» Career City Fest 2023-ին

IDBank-ը մասնակցում է «Ապագան կառուցվում է» Career City Fest 2023-ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին և 29-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում առաջին անգամ կանցկացվի Career City Fest-ը։ Այստեղ թեկնածուները կհանդիպեն իրենց ապագա գործատուներին և հնարավորություն ունեն գտնելու իրենց երազանքի աշխատանքը։

IDBank-ը մասնակցում է #CCF-ին՝ նպատակ ունենալով ներկայացնել իր բրենդն ու կորպորատիվ մշակույթը։ Բանկը ոչ միայն կպատմի այս պահին առկա հաստիքների և IDBank-ում աշխատելու հնարավորությունների մասին, այլ նաև մի շարք անակնկալներով հանդես կգա։

IDBank-ի ուսուցման և զարգացման կենտրոնի ղեկավար Աննա Զարգարյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր կայցելեն IDBank-ի գունեղ տաղավար, հնարավորություն կունենան անցնելու վիկտորինան, որի արդյունքներով էլ կկարողանան մասնակցել խաղարկությանը և շահել օդապարիկով թռիչքի 2 տոմս և մի շարք այլ անակնկալներ։

«Career City Fest-ի շրջանակում ենք որոշել ենք երազանքներ իրականացնել և օդապարիկներով մեր տաղավարը խորհրդանշում է այն թռիչքի հնարավորությունը, որը մենք տալիս ենք մեր թիմակիցներին և նրանց, ովքեր դեռ կմիանան մեր նարնջագույն թիմին», - ասել է Աննա Զարգարյանը։

Որպես գործատու IDBank-ը մի շարք արտոնություններ է տալիս իր աշխատակիցներին և քանի որ հանդիսանում է Հայաստանի ամենադինամիկ զարգացող բանկերից մեկը, մշտապես առաջարկում է շուկայի պահանջներին համապատասխանող և զարգացման մեծ հեռանկարներ ենթադրող աշխատատեղեր։

Մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Մարիանա Էդիլյանն էլ պատմել է IDBank-ի՝ աշխատաշուկայում վարած քաղաքականության, գործընկերների հետ շփման ձևաչափի և կորպորատիվ մշակույթի մասին։

IDBank-ի հետ որպես գործատուի ավելի լավ ծանոթանալու ցանկության դեպքում ապրիլի 28-ին և 29-ին կարելի է այցելել բանկի տաղավար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---