ՌԴ ԱԳՆ․ Կարևոր է, որ Երևանը ներդրում ունենա Լաչինի շուրջ հանգուցալուծման որոնման գործում

ՌԴ ԱԳՆ․ Կարևոր է, որ Երևանը ներդրում ունենա Լաչինի շուրջ հանգուցալուծման որոնման գործում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, հայտարարել է, որ սկզբունքորեն կարևոր է, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումների որոնման գործում։

Նա նշել է, որ ՌԴ-ն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար ջանքեր է գործադրում ՌԴ խաղաղապահների և քաղաքական մակարդակներով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանն անհրաժեշտ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և այն եռակողմ պայմանավորվածությունների հուն վերադարձնելու ուղղությամբ՝ ինչպես ՌԴ խաղաղապահ զորակազմի, այնպես էլ քաղաքական մակարդակով։

Ռուսական կողմը նաև սկզբունքորեն կարևոր է, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումների որոնման գործում»,-ասել է նա։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---