Ադրբեջանցի «Էկոակտիվիստները» դադարեցնում են ակցիան Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումից հետո

Ադրբեջանցի «Էկոակտիվիստները» դադարեցնում են ակցիան Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումից հետո

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի Էկոակտիվիստները» դադարեցնում են արգելափակումը Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումից հետո։ Նրանք հայտարարել են, թե ապրիլի 29-ին` ժամը 18։00-ին, «ժամանակավոր կդադարեցնեն» 138 օր տևած ակցիան՝ «հաշվի առնելով իրենց պահանջների մասնակի կատարումը», հայտնում է Haqqin.az-ը։

Այդ հայտարարությունն արվել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո։

Նրանք հանդիպել են օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի հետ, որն ասել է, թե «ապրիլի 23-ին նոր իրավիճակ է ստեղծվել՝ կապված Պետական սահմանային ծառայության ստորաբաժանումների կողմից անցակետի տեղադրման հետ» և «առաջարկել է» դադարեցնել ակցիան։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---