Պեսկով․ ԼՂ կարգավորման համար եռակողմ պայմանավորվածություններից բացի իրավական այլ հիմք չկա

Պեսկով․ ԼՂ կարգավորման համար եռակողմ պայմանավորվածություններից բացի իրավական այլ հիմք չկա

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով կարգավորման համար ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածություններից բացի այլ իրավական հիմք չկա։

«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումն ու տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված որևէ համատեղ գործողությունների և քայլերի հնարավոր մշակումն առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ։ Որևէ այլ իրավական հիմք, որը կնպաստեր կարգավորմանը, դեռևս չկա», – ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ այդ եռակողմ փաստաթղթերն այլընտրանք չունեն։

«Անշուշտ, ցանկացած աջակցություն, որը կարող է օգնել կարգավորմանն այդ հիմքի վրա, կարող է ողջունելի լինել, սակայն, մենք գիտենք նաև, որ տարբեր փորձեր են լինում, որոնք խարխլում են կարգավորման հիմքը, ինչը հեռանկարում կարող է արդյունք չտալ։ Հուսանք, որ այս պարագայում խոսքն առաջին դեպքի մասին է», – հավելել է Պեսկովը։

Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---