Բողոքի ակցիա՝ կառավարության մոտ․ «Հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»

Բողոքի ակցիա՝ կառավարության մոտ․ «Հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»

PanARMENIAN.Net - 44–օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը Նաիրա Մելիքյանը մի խումբ քաղաքացիների հետ ակցիա է իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ «Հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի» խորագրով։

Ավելի վաղ Մելիքյանը կոչ էր արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք իսկապես մտահոգ են Արցախի և Հայաստանի ճակատագրով, միանալ իրեն։

Կառավարության մոտ հավաքված տասնյակ քաղաքացիները, այդ թվում՝ նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, իրենց հետ բերել էին մի շարք պաստառներ, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրանք գետնին են գցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ Աննա Հակոբյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի քանի պատգամավորների լուսանկարներ և սկսել քայլել դրանց վրայով։

Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցներն այդ նկարները կարմիր գույնով են ներկել։

«Սա խորհրդանշում է, որ հայրենիքը հանձնածները, ազգադավները, մեր երկիրը արյան մեջ թաթախածները, պատասխանատվության են ենթարկվելու»,–բողոքի ակցիայի ժամանակ ասել է Զոհրաբյանը։

Ելույթ է ունեցել նաև զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը։ Նա նշել է, որ այստեղ են հավաքվել մայիսյան եռատոնի նախօրյակին, որն այժմ ասոցացվում է միայն պարտության հետ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---