Երևանի նախկին քաղաքապետ․ Տեղյակ էի «Նեմեսիսի» հուշակոթողի տեղադրման մասին՝ վարչապետին չեմ ասել

Երևանի նախկին քաղաքապետ․ Տեղյակ էի «Նեմեսիսի» հուշակոթողի տեղադրման մասին՝ վարչապետին չեմ ասել

PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Երևանում «Նեմեսիս» հուշակոթողի տեղադրմանը, ասել է, որ տեղյակ է եղել, որ հուշակոթող է տեղադրվելու, բայց վարչապետին չի ասել։

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք տեղյակ է եղել, որ քաղաքում նմանատիպ արձան է տեղադրվելու և այդ մասին հայտնե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրում է Aysor.am-ը։

«Իհարկե, տեղյակ եմ եղել: Չէ, չեմ ասել վարչապետին: Կարծում եմ՝ «Նեմեսիսը» պատմական փաստ է և այն ինչ-որ ձևով արձանագրվել է: Հիմա Թուրքիայի կողմից կարող է ստիպեն մեզ մեր դասագրքերից էլ դա՞ հանել: Դա ուղղակի ծիծաղելի է»:

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Թուրքիան փակել է օդային տարածքը դեպի երրորդ երկրներ ՀՀ VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի թռիչքների համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանում «Նեմեսիսի» մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրմանը, ասել է, որ դա սխալ որոշում էր։ Նա նշել է, որ որոշումը կայացրել են քաղաքային իշխանությունները, ոչ թե կառավարությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---