Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած 3 զինծառայողի վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին հայտնել են Վարդենիսի զինվորական հոսպիտալից։

«Նրանց վիճակը բավարար է»,– ասել է զրուցակիցը, հայտնում է Sputnik Արմենիան։

Վիրավորները վիրահատության կարիք ունեն, թե ոչ, այս պահին դեռ հստակ չէ։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմն ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:Սահմանագոտու մյուս հատվածներում այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---