Պեսկով․ Պուտինն առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ մայիսի 9-ին՝ սրացման ֆոնին կողմերի հետ շփումներ նախատեսված չեն

Պեսկով․ Պուտինն առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ մայիսի 9-ին՝ սրացման ֆոնին կողմերի հետ շփումներ նախատեսված չեն

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նոր սրացման ֆոնին Վլադիմիր Պուտինի շփումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված չեն։

«Դեռևս այս պահի դրությամբ նախատեսված չեն, սակայն շփումները շարունակվում են։ Պուտինը մայիսի 9-ին առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ, որը Մոսկվա էր այցելել։ Շարունակվում են շփումները նաև ադրբեջանական կողմի հետ։ ՌԴ-ն շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա ասել է, որ կողմերից զսպվածություն են ակնկալում։

«Մենք, իհարկե, կողմերից զսպվածություն ենք ակնկալում և կոչ ենք անում չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել։ Մենք կշարունակենք մեր շփումները Բաքվի և Երևանի հետ»,- ասել է Պեսկովը։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---