ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության 5% աճ է կանխատեսում 2023-24 թթ․![]() 16 մայիսի 2023 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2023-24 թվականներին Հայաստանի տնտեսության 5% աճ է կանխատեսում: Այդ մասին ասվում է բանկի հերթական տարածաշրջանային կանխատեսման մեջ։ Նշվում է, որ գնահատումը կարող է նվազել աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով, հայտնում է Sputnik Արմենիան։ Հայաստանում, ինչպես և Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մյուս երկրներում, զգացվում է ռուսական ձեռնարկությունների տեղափոխման և Ռուսաստանի ու արտասահմանյան երկրների միջև առևտրի հոսքերի վերակողմնորոշման ազդեցությունը: Արդյունքում, Հայաստանի տնտեսությունը 2022-ին աճել է 14․2%-ով՝ հիմնականում առևտրի և ծառայությունների հաշվին, որոնք աճել են 28․2%-ով (արդյունաբերությունը՝ 7․8%-ով)։ Շինարարության ոլորտը 2022 թվականին աճել է 12․5%-ով։ Արտասահմանյան տրանսֆերտների ներհոսքը 2022 թվականին գրեթե կրկնապատկվել է։ Բանկի գնահատականներով՝ երկիր եկած ռուսաստանցիների շնորհիվ (այդ թվում ՝ հայկական ծագման) նրանց ներհոսքն աճել է գրեթե յոթ անգամ (դրա հետ մեկտեղ, Հայաստանի Կենտրոնական բանկը տրանսֆերտների վիճակագրության մեջ դրանք չի բաժանում ըստ ուղարկողների քաղաքացիության- խմբ): Արդյունքում 2023-ի առաջին երեք ամիսներին տնտեսական աճը կազմել է 12.2 տոկոս, բայց նկատելի են դանդաղեցման նշաններ՝ բարձր բազայի ազդեցության պատճառով (2022 թվականին աճն այնքան ուժեղ է եղել, որ հիմա դժվար է այն խոշոր չափով գերազանցել)։ Գնաճը մարտին նվազել է՝ հասնելով 5․4 տոկոսի, Հայաստանի Կենտրոնական բանկի ճիշտ ժամանակին ձեռնարկած գործողությունների շնորհիվ` բանկը բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը, ինչպես նաև հայկական դրամի փոխարժեքի ամրապնդման շնորհիվ (ռուսաստանցիներից արտարժույթի ներհոսքի պատճառով), ինչն իջեցրել է ներմուծվող ապրանքների գները: ![]() ![]() Նա նշել է, որ կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել «Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |