Աշոտ Փաշինյանի գործով անցնող զոհված զինծառայողի մորը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխել են ձերբակալվածներին պահելու վայր՝ առերեսում է լինելու

Աշոտ Փաշինյանի գործով անցնող զոհված զինծառայողի մորը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխել են ձերբակալվածներին պահելու վայր՝ առերեսում է լինելու

PanARMENIAN.Net - Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման համար ձերբակալված Գայանե Հակոբյանին, որը զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրն է, գիշերը շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Գիշերվա ժամը 3:00-ի դրությամբ տիկին Գայանեն դեռ «Էրեբունի» ԲԿ-ում էր, որտեղ հավաքվել էին նաև քաղաքացիներ, իսկ ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը։ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել դեպքի վերաբերյալ։

Ավելի ուշ նա հայտնել է, որ տիկին Գայանեին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր, որտեղ մայիսի 18-ին նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է։

«Անհայտ» ճանապարհով ՀԺ-ի տրամադրության տակ հայտնված «հայտնի» տեսագրությունը դիտած մարդկանց ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ մեքենայում այդ պահին եղել են միայն երկու անձ՝ տիկին Գայանեն (վարորդ) և Աշոտ Փ.-ն (ուղևոր): Վերջինս պնդում է, որ այդ պահին ինքն առևանգված է եղել»,-ասվում է գրառման մեջ։

«Որդիների կանչ» ՀԿ-ն, արձագանքելով ՀԿ անդամների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման վերաբերյալ հրապարակումներին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանն ինքն է նստել մեքենան, որտեղ իրենից բացի եղել է միայն զոհված զինծառայողներից մեկի մայրը։

«Եռաբլուրում, սեպտ. 21-ի գործով հերթական դատական նիստից հետո «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալուց պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։ Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։ Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այնուհետև ճանապարհին այդպես էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---