Աժ խոսնակը՝ Հարությունյանին․ Եթե ՊՊԿ-ի մոդելը չարդարացրեց՝ հրաժարական տվեք

Աժ խոսնակը՝ Հարությունյանին․ Եթե ՊՊԿ-ի մոդելը չարդարացրեց՝ հրաժարական տվեք

PanARMENIAN.Net - Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է, որ առաջարկել է ներդնել մի մոդել, որը փրկել է 1990-ականներին՝ դա պետական պաշտպանության կոմիտեն է։

«Եթե այդ մոդելը չարդարացրեց, ես կարող է կյանքում առաջին անգամ որևէ մեկին ցավ պատճառեմ. հրաժարականի դիմում ներկայացրեք, պարոն նախագահ կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Թովմասյանը ՊՊԿ-ում 2 թեկնածություն է առաջարկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին։

«Պարոն նախագահ, ես երբեք չեմ խառնվել ձեր գործերին, Դուք երբեք չեք խառնվել ԱԺ-ի գործերին. ես մոդել եմ առաջարկել, այդ մոդելը հետեւյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինն եմ առաջարկել, որը մեզ փրկել է 1990-ականներին: Դա պետական պաշտպանության կոմիտեն է: Երկրի նախագահին, այդ մարմնում առաջարկել եմ երկու մարդու: Ես չգիտեմ նրանց կարծիքը, հնարավոր է՝ նրանք հրաժարվեն: Առաջարկել եմ Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Բաբայանին: Ինչո՞ւ հարցեր մի տվեք: Եթե այդ մոդելը չարդարացրեց, ես կարող է կյանքում առաջին անգամ որեւէ մեկին ցավ պատճառեմ. հրաժարականի դիմում ներկայացրեք, պարոն նախագահ կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն»,- ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը:

Նա հավելել է, որ եթե ժողովուրդը Արայիկ Հարությունյանին չվստահեց, ինքն էլ է հեռանալու, չի մնալու նախագահի պաշտոնակատար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է Արցախի Ազգային ժողովի նախագահի կողմից իրեն փոխանցված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությանը: Նա հայտարարել է, որ որոշել է ընդառաջ քայլ անել՝ առաջարկել է սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: Բաբայանը հայտարարել է, որ ցնցումներից խուսափելու նպատակով ԱՀ նախագահի առաջարկն ընդունվել է և առաջարկը 10-օրյա ժամկետում քննարկումներ կանցկացվեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---