Ռուբեն Վարդանյան․ Պատրաստ ենք գնալ մինչև վերջ, պատրաստ ենք վերցնել պատասխանատվություն

Ռուբեն Վարդանյան․ Պատրաստ ենք գնալ մինչև վերջ, պատրաստ ենք վերցնել պատասխանատվություն

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում հայտարարվեց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մեկնարկի մասին։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ pատրաստ են գնալ մինչև վերջ, պատրաստ են վերցնել պատասխանատվություն, հայտնում է Panorama.am-ը։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ Արցախը լինի անվտանգ, երջանիկ, անկախ։ Շատ կարևոր է, որ մենք ասենք, պատրաստ ենք ամեն ինչ անել, գնալ մինչև վերջ, պատրաստ ենք վերցնել պատասխանատվություն»,-ասել է նա։ Վարդանյանը նշել է, որ առաջին քայլը որ կարողացել են անել՝ իրար աչքերի մեջ նայելով խոսել են անցյալի մասին, ապա միավորվել գաղափարի ու նպատակի շուրջ՝ մի կողմ թողնելով կուսակցական, անձնական ու այլ շահեր։ Նա հույս է հայտնել, որ շարժմանը կմիանան բազմաթիվ մարդիկ։ «Արցախի հայկական մնալը ոչ միայն արցախցիների, այլ ամբողջ հայության խնդիրն է։ Ես վստահ եմ, որ ճակատը աշխատելու է ոչ միայն Արցախում։ Վերջում ուզում եմ ասել, որ կարևորում եմ երիտասարդության ներուժն այս կարևոր գործում»,-ասել է նա։

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է, որ առաջարկել է ներդնել մի մոդել, որը փրկել է 1990-ականներին՝ դա պետական պաշտպանության կոմիտեն է։ Թովմասյանը ՊՊԿ-ում 2 թեկնածություն է առաջարկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---