ՀԱԿ-ը խոցելի է համարում ՀՀ և Արցախի կուսակցությունների համատեղ հայտարարությունը

ՀԱԿ-ը խոցելի է համարում ՀՀ և Արցախի կուսակցությունների համատեղ հայտարարությունը

PanARMENIAN.Net - Հայ ագային կոնգրեսը (ՀԱԿ) չի միանա ՀՀ և Արցախի կուսակցությունների համատեղ հայտարարությանը, քանի որ այն «մի շարք կետերով խոցելի է»։

Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

«Խստորեն դատապարտելով Հայաստանի իշխանությունների վարած ղարաբաղյան քաղաքականությունը, հայտնելով մեր համերաշխությունը Արցախի ժողովրդի քաջարի պայքարին, միջազգային հանրությունից ակնկալում ենք խաղաղության հաստատման բանակցություններում հաշվի նստել նրա արդարացի պահանջների հետ, ինչպես նաև շուտափույթ կերպով. լուծել Ղարաբաղի բնակչության հումանիտար խնդիրները, ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը և երաշխավորել Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ գործունեությունը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայ ազգային կոնգրեսը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի՝ «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայաստանի ու Արցախի մի քանի տասնյակ կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ ցանկացած բանակցային բովանդակություն, ըստ որի ՀՀ իշխանությունները համաձայնելու են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ անտեսելով ինքնորոշման իրավունքը, զուրկ է օրինական հիմքից։ Նշվում է, նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ քաղաքական գործիչ իրավասու չէ բանավոր կամ գրավոր խոստումներ տալ կամ պարտավորություններ ստանձնել հայտարարության 9 կետից բաղկացած օրակարգից տարբերվող օրակարգով։ ՀՀ-ից հայտարարությունը ստորագրողների թվում են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», «Հայրենիքը», ինչպես նաև ԱԺ ըննդիմադիր խմբակցությունները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---