Պոլսահայ համայնքը դատի է տվել «հայի վիժվածք» ասած թուրք հոգևորականին

Պոլսահայ համայնքը դատի է տվել «հայի վիժվածք» ասած թուրք հոգևորականին

PanARMENIAN.Net - Պոլսահայ համայնքից փաստաբան Սիմոն Չեքեմը Ստամբուլի գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել Ստամբուլի մզկիթներից մեկում քարոզի ժամանակ «հայ վիժվածք» արտահայտությունն օգտագործած իմամի վերաբերյալ:

Պոլսահայ փաստաբանը դատախազությունից պահանջել է, որ իմամը պատժվի ժողովրդի մեջ ատելություն ու թշնամանք հրահրելու, խտրականության, նվաստացման, վիրավորանքի և սպառնալիքի համար, հայտնում է Ermenihaber-ը։

Սիմոն Չեքեմն իր միջնորդության մեջ ասել է. «Կասկածյալի կողմից հնչեցված այս խոսքերը հայ ազգության մասին, որի անդամն եմ ես, հասարակությանը դրդում են ատելության, խտրականության ու թշնամանքի։ Բացահայտ խտրականություն և ատելություն պարունակող բառերը ատելության խոսքի վրա հիմնված հանցագործություն են»:

Չեքեմը նաև նշել է, որ տեղի ունեցածը համապատասխանում է Թուրքիայի քր. օրենսգրքի 216/2 կետին և պատժվում է վեց ամսից մեկ տարի ժամկետով:

Ստամբուլի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մահմեդական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հավատացյալներին նախագահական ընտրությունների օրը զինված լինելու կոչ է արել և միաժամանակ օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---