Երևանում պարեկները ծառայության են դուրս գալիս նաև սեգվեյներով, մոտոցիկլետներով և էլեկտրամոբիլներով![]() 26 մայիսի 2023 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Երևանում պարեկները շուրջօրյա ծառայությունն արդեն իրականացնում են նաև տեխնիկական նոր միջոցներով՝ էլեկտրական ինքնահավասարակշռվող սեգվեյներ, մոտոցիկլետներ և էլեկտրամոբիլներ։ Ինքնահավասարակշռվող սեգվեյների կիրառումը հետիոտն կարգախմբին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահել և օպերատիվորեն արձագանքել ցանկացած իրավիճակի։ Սեգվեյներով ծառայությունը հատկապես մարդաշատ վայրերում նպաստում է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների պատշաճ իրականացմանը, հայտնում է ոստիկանությունը։ Դրան զուգահեռ պարեկները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովում են նաև մոտոցիկլետներով և էլեկտրամոբիլներով։ Հատկապես երթևեկության ծանրաբեռնվածության պայմաններում մոտոցիկլետների կիրառումը, շնորհիվ փոքր չափերի և հարմարավետության, լուծում է իրավիճակային խնդիրներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |