Կլաարը կրկին կժամանի Երևան

Կլաարը կրկին կժամանի Երևան

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին կայցելի Հայաստան։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մեկնում եմ Երևան՝ շարունակելու ԵՄ շրջանակում բարձր մակարդակով բանակցությունները»,-գրել է նա։

Տոյվո Կլաարը վերջին անգամ Հայաստան էր այցելել մայիսի սկզբին։

Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում
Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում
---