Պեսկով․ Պուտինը Սոչիում կհանդիպի Փաշինյանին

Պեսկով․ Պուտինը Սոչիում կհանդիպի Փաշինյանին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում առանձին հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ, ինչպես նաև կզրուցի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

«Պուտինն այսօր Սոչիում է և իր աշխատանքային օրվա հրապարակային մասը կսկսի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ոչ ֆորմալ զրույցից»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---