Մակրոնի հրամանագրով Միսաք Մանուշյանը կվերահուղարկավորվի Պանթեոնում

Մակրոնի հրամանագրով Միսաք Մանուշյանը կվերահուղարկավորվի Պանթեոնում

PanARMENIAN.Net - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիական դիմադրության շարժման անվանի մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը կվերահուղարկավորվի Պանթեոնում։ Որոշումը կայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։

«Ֆրանսիան և Հայաստանն ունեն ընդհանուր պատմություն և վաղեմի կապեր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով որոշվել է ֆրանսիական դիմադրության շարժման անվանի մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանին վերահուղարկավորել Պանթեոնում, մինչդեռ մենք ընդունեցինք ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին։ Պետք է պահպանել բարեկամությունը, այդ թվում նաև պաշտպանության ոլորտում»,-ասվում է գրառման մեջ։

Հունիսի 19-ին աշխատանքային այցով Ֆրանսիա այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցների, այդ թվում նաև Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---