Ալիևը 3 նախապայման է առաջ քաշել ՝ կրկին հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը»

Ալիևը 3 նախապայման է առաջ քաշել ՝ կրկին հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կարևորության մասին՝ հավելելով, որ այն ավելի շատ Հայաստանին է պետք։

Նա նշել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա՝ հաշվի առնելով ստեղծված հետպատերազմյան իրողությունները, գրում է Interfax.az-ը։

Ալիևը 3 նախապայման է առաջ քաշել:

Նա ասել է, որ «2022-ի հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ նախորդ ամիս նույնիսկ նշել է Ադրբեջանի տարածքի պարամետրերը»։

«Այդ հայտարարությունները պետք է լինեն նաև թղթի վրա և Հայաստանը դրանք պետք է ստորագրի։ Միայն այդ դեպքում Հարավային Կովկասում կարող է տևական խաղաղություն հատատվել։

Մյուս կարևոր պայմանները Զանգեզուրի միջանցքի բացումն է ու հայկական բանակի զինված կազմավորումների դուրսբերումը Ղարաբաղից»,-ասել է Ալիևը։

Նա նշել է, թե վերջին երկու տարում Ադրբեջանը մի քանի անգամ ցուցադրել է իր ուժը հայկական կողմին։

«Մենք նրանց ազդակ ենք ուղարկել, որ եթե նրանք իրենց լավ չպահեն, չհարգեն իրենց ստորագրությունը, ապա արդյունքը նրանց համար ողբալի կլինի։ Մենք դեռ զուսպ ենք մեզ պահում։ Այսօր և ուժն է մեր կողմը, և ժամանակն է ամրապդնում մեր դիրքերը, և միջազգային իրավունքը։ Համաշխարհային հանրությունն արդեն միանշանակ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մաս է համարում։ Մենք կարող ենք սպասել, մենք չենք շտապում»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---