Ֆրանսիայի դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Մակրոնի հայտարարությունների պատճառով30 հունիսի 2023 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին ԱԳՆ են կանչել, որպեսզի նա պարզաբանումներ տա նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ, որոնք նա արել է Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Բուայոնն ասել է, որ չի տիրապետում տեղեկատվության այդ հարցի շուրջ։ Նրան ասվել է նաև, որ ադրբեջանական կողմը պաշտոնական Փարիզից ակնկալում է Մակրոնի անունից արտահայտած կարծիքների հաստատում կամ հերքում, հայտնում է Haqqin.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարություն է տարածել՝ Մակրոնին անվանելով «հայկական լոբբիի գործիք» և նշելով, թե նա «մշտապես հանդես է գալիս հակաադրբեջանական հայտարարություններով»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել եռօրյա այցի շրջանակում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ասել է, որ չկասկածեն Արցախի և ընդհանրապես Հայաստանի գծով իր վճռականությանը։ Այն դիտարկմանը, որ իրենից ավելի գործնական, ոչ միայն բարոյական քայլեր են ակնկալվում, Մակրոնն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա նույնիսկ ավելի շատ ճնշում է գործադրում, քան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |