ՀԿԵՈՒ. Սկսվել է ուղեւորատար վագոնների կապիտալ վերանորոգման գործընթացը28 ապրիլի 2009 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԹԸ-ի եւ «Վագոնռեմաշ» ԲԲԸ-ի միջեւ 06.09.2009թ. կնքված պայմանագրի, սկսվել է ուղեւորատար վագոնների կապիտալ վերանորոգման գործընթացը: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Շուրջ 20 ուղեւորատար վագոններ այժմ Փոթիի նավահանգստում են, որտեղից կտեղափոխվեն Վորոնեժի եւ Տամբովի վագոնների վերանորոգման գործարաններ: Ըստ հաղորդագրության, վագոնները կհամալրեն Հայաստանի երկաթուղային տրանսպորտի շարժակազմը Երեւան-Թբիլիսի-Երեւան եւ Երեւան-Բաթում-Երեւան ուղղություններով: Կապիտալ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչ տարեվերջի հունիսի սկիզբը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԹԸ-ն «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնվեց «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը շուրջ 30 տարի է` 10 տարով երկարացնելու իրավունքով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |