«Ազատություն»․ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա

«Ազատություն»․ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա

PanARMENIAN.Net - Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, հայտնում է «Ազատությունն» իր աղբյուրների վրա հղումով։

Թե ի՞նչ չափի ու ինչպիսի՞ օգնության մասին է խոսքը ու ո՞ր կառույցն է այն Ուկրաինա ուղարկել, դեռ պաշտոնապես չի հայտարարվում։

Սեպտեմբերի 6–ին Կիևում մեկնարկելու է «Առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովը», որին, ըստ «Ազատության» աղբյուրների, նաև Հայաստանի վարչապետի տիկինն է մասնակցելու, ու նա էլ անձամբ օգնությունը պետք է փոխանցի։

Գագաթաժողովի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում արդեն հրապարակվել են մասնակից առաջին տիկինների ու պարոնների մի մասի անունները, դրանց ցանկում Հայաստանի վարչապետի տիկնոջ անունը, սակայն, դեռ չկա։

Արտաքին գործերի նախարարությունից ու Կառավարությունից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում այս տեղեկությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---