Հայկական 10 մեդալակիր գինիներից 9 պատկանում են «Արմենիա Վայնին» ․ Նոր մեդալներ` Mundus Vini հեղինակավոր մրցույթից 7 սեպտեմբերի 2023 - 19:05 AMT PanARMENIAN.Net - 9 մեդալ և կրկին լավագույնի կոչում․ «Արմենիա Վայն» ընկերությունն այս տարի ևս հայկական գինին դարձրել է երկրի պատվավոր դեսպան ամենահեղինակավոր հարթակներում՝ ներկայացնելով Հայաստանի բացառիկ բույրն աշխարհին։ Միջազգային Grand International Wine Award MUNDUS VINI Summer tasting 2023 մրցույթ-համտեսն ամեն տարի համախմբում է գինու աշխարհը Գերմանիայում՝ ցույց տալու աշխարհին գինեգործության ոլորտի առաջատարներին։ Այս տարի ևս լավագույն մասնագետների կողմից շնորհված բարձրագույն կոչումներ ստացած անունների կողքին փայլում էր նաև Հայաստանը։ «Որպես հայաստանյան առաջատար գինեգործական ընկերություն՝ մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստան եկած 10 մեդալներից 9 ստացել են մեր գինիները։ Միջազգային շուկայում հայկական գինին արժանի կերպով ներկայացնելու համար հատկապես կարևոր են այսպիսի մրցանակները հենց մեծամասշտաբ մրցույթներից,- վստահեցրել է «Արմենիա Վայն» ընկերության գլխավոր խորհրդատու, ֆրանսիացի գինեգործ Ժան Բատիստ-Սուլան։
«Արմենիա Վայն» ընկերությունն արդեն վաղուց աշխարհին ներկայացրել է հայկական գինեգործության նոր նշաձողն ու լավագույն որակ՝ մշտապես արժանանալով բարձր գնահատականի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Ընկերությունը Mundus Vini-ից մշտապես վերադարձել է բազմաքանակ և արժեքավոր մեդալներով, սակայն այս տարին նշանավորվել է հատկապես այն փաստով, որ հենց Թարիրի շարքից մեր նոր՝ ուլտրա պրեմիում գինին արժանացավ լավագույնի կոչմանը,- կիսվել է Արմենիա Վայն ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը։ «Արմենիա Վայն» ընկերությունն ընդամենը ամիսներ առաջ է ներկայացրել Թարիրի Ռեզերվ գինին, որն իր ամբողջ էությամբ հայկական և ֆրանսիական գինեգործության համաձուլումից ստեղծված մեղեդի է, որը 18 ամիս հնացվում է ֆրանսիական կաղնե տակառներում։ Մի քանի ամիս, և Թարիրի Ռեզերվի անզուգական նոտաները գրավում են նաև գինու միջազգային գիտակների սրտերը՝ արժանանալով ոսկե մեդալի։
Սակայն ընկերության հաղթանակները Mundus Vini-ի շրջանակում չեն սահմանափակվում այս պարգևով․ Բարձրագույն ոսկե մեդալի արժանացել է նաև ուրարտական հզորությունը մարմնավորող Թարիրի Կարմիրը՝ իր արդեն իսկ կայացած համբավով։ Հայկական գինեգործության բազմադարյա պատմությունն ու մշակույթը մարմնավորող ընկերությունն այս տարի Հայաստան է բերել 9 մեդալ․ Ինչպես նախորդ տարիների ընթացքում, այնպես էլ այս տարի, մասնագետների և գինեսերների կողմից առանձնահատուկ ուշադրության են արժանացել նաև «Արմենիա», «Երևան» և «Տակառ» շարքերը։ «Մրցանակները, որոնք մենք շնորհում ենք գինեգործական ընկերություններին գերազանցության և որակի նշան են․ այս պարգևներն առաջին հերթին օգնում են սպառողին, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեն և գտնեն լավագույն բույրերը գինու աշխարհում»,- վստահեցրել են Мundus Vini մրցույթի ժյուրիները։ Արմենիա Վայն ընկերության հավատարմությունն ու նվիրումը մնայուն արժեքներին, կատարելության անվերջ միտումն ու հայկականն աշխարհին լավագույնս ներկայացնելու սկզբունքը պարգևում են նորանոր ձեռքբերումներ՝ դարձնելով հայկական գինին իրապես ազգային արժեք։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |