Սարկիսովը՝ Վարդանյանի հետ վերջին հանդիպման մասին․ Նա Արցախ էր մեկնում արարելու, ոչ թե կռվելու

Սարկիսովը՝ Վարդանյանի հետ վերջին հանդիպման մասին․ Նա Արցախ էր մեկնում արարելու, ոչ թե կռվելու

PanARMENIAN.Net - «ՌԵՍՈ» խմբի համասեփականետր Սերգեյ Սարկիսովը պատմել է Ադրբեջանում շինծու մեղադրանքներով կալանավորված ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ իր վերջին հանդիպման մասին՝ 2022–ին, նրա ԼՂ մեկնելուց անմիջապես առաջ։ Նա նշել է, որ իրենք քննարկում էին այդ տարածաշրջանի համար Վարդանյանի և նրա թիմի մշակած տնտեսական և սոցիալական զարգացման պլանը և «Ավրորա» հիմնադրամի հումանիտար ակցիաները։

Նա հավելել է, որ Վարդանյանն Արցախ էր մեկնում արարելու, ոչ թե կռվելու։

Սարկիսովը «մեծ հիմարություն» է անվանել Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանում և կոչ է արել հասնել նրա անհապաղ ազատ արձակմանը, գրում է Forbes.ru-ն։

Նա նաև ասել է, որ չի համոզել Վարդանյանին չմեկնել Արցախ։

«Որքան շատ խելացի ու բանիմաց մարդիկ ղեկավարեն տնտեսությունը, այնքան լավ։ Ցավոք, Ղարաբաղում և Հայաստանում չկան Վարդանյանի մակարդակի մարդիկ, որոնք լավատեղյակն են էկոնոմիկային, ունեն երկրի զարգացման ծրագիր, ընկալում ռազմավարություն։ Վարդանյանը փայլուն տնտեսագետ է»,–ասել է Սարկիսովը։

Նա հավելել է, որ Վարդանյանը հիանալի հասկանում էր այն խնդիրների բարդությունը, որոնք ստանձնում էր։

«Բայց մենք հավատում էինք, որ դրանք կարելի է իրականացնել խաղաղության պայմաններում։ Ցավոք, պատերազմն ու արարումը իրար բացառող բաներ են։ Ռուբենն Արցախ էր մեկնում արարելու, ոչ թե կռվելու»,–ասել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավիճային ակումբի նստաշրջանում, մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի և ԼՂՀ մյուս ղեկավարների կալանավորումն Ադրբեջանում, հիշեցրել է, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։

ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---