Պուտինը հուսով է՝ 2024–ին Գյումրին կընդունի ԱՊՀ Սպորտային խաղերը, «չնայած դրամատիկ իրադարձություններին»

Պուտինը հուսով է՝ 2024–ին Գյումրին կընդունի ԱՊՀ Սպորտային խաղերը, «չնայած դրամատիկ իրադարձություններին»

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ 2024–ին հայկական Գյումրին կընդունի ԱՊՀ Սպորտային խաղերը, ինչպես նախատեսված է։ Այդ մասին նա ասել է Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների գագաթնաժողովում։

«Հաջորդ տարի ԱՊՀ սպորտային մայրաքաղաքը, համենայնդեպս, այդպես է պլանավորված, լինելու է հայկական Գյումրին։ Հուսով եմ, որ չնայած այն բոլոր դրամատիկ իրադարձություններին, որ այժմ տեղի են ունենում տարածաշրջանում, Հայաստանը կկարողանա անցկացնել այդ միջոցառումը»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Պուտինը հիշեցրել է, որ ԱՊՀ–ում կարևոր համատեղ նախաձեռնություններ են իրագործվում սպորտի զարգացման առումով։

ԱՊՀ առաջին Խաղերն անցել են 2021–ին Կազանում, իսկ 2023–ին՝ Մինսկում, որն այս տարվա ԱՊՀ սպորտային մայրաքաղաքն է։

«Ես գիտեմ, մենք Լուկաշենկոյի հետ քննարկել ենք, իրոք, խոշոր, հետաքրքիր մրցումներ են ստացվել»,–ասել է Պուտինը։

Պուտինը Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ են նպաստել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, բանակցություններն ընդունել Մոսկվայում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Բիշքեկ, որտեղ կայանալու է ԱՊՀ գագաթնաժողովը։ Նշվել է, որ Հայաստանի վարչապետը հայտնել է, որ «մի շարք հանգամանքների պատճառով չի կարողանա մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---