ՌԴ Պետդուման կվավերացնի դեպի ՀՀ նավթամթերքի մատակարարումն ընդլայնող արձանագրությունը

ՌԴ Պետդուման կվավերացնի դեպի ՀՀ նավթամթերքի մատակարարումն ընդլայնող արձանագրությունը

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը Պետդումային վավերացմանն է ներկայացրել ՌԴ և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում գործակցության մասին համաձայնագրում փոփոխությունների վերաբերյալ արձանագրությունը:

Փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի տվյալների էլեկտրոնային բազայում, գրում է ՏԱՍՍ–ը։

Արձանագրությունը նախատեսում է նավթային գուդրոնի մատակարարումները նավթային բիտումով փոխարինելու հնարավորություն առանց արտահանման մաքսատուրքերի գանձման

Փաստաթուղթը կողմերը ստորագրել են Մոսկվայում 2023 թվականի հունիսին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---