Պեսկով․ Պուտին–Ալիև հանդիպման հրապարակային մասում Վարդանյանի հետ կապված իրավիճակը չի քննարկվել

Պեսկով․ Պուտին–Ալիև հանդիպման հրապարակային մասում Վարդանյանի հետ կապված իրավիճակը չի քննարկվել

PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Բիշքեկում հանդիպման հրապարակային մասում ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շուրջ իրավիճակը չեն քննարկվել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ։ Զրույցի մի մասը դեմ առ դեմ է եղել, բավականին տևական։ Եվ ես չգիտեմ, թե ինչի մասին է այնտեղ խոսք գնացել»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Պուտին–Ալիև հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12–ին Բիշքեկում՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում։

Պուտինն Ալիևի հետ հանդիպման մեկնարկին առաջարկել է քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։

«Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ իրավիճակն է»,–ասել է նա՝ հավելելով, որ կան նաև այլ հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---