Կրեմլ․ Մոսկվայում բանակցությունների հարցում Բաքուն կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը դեռ կողմնորոշվում է

Կրեմլ․ Մոսկվայում բանակցությունների հարցում Բաքուն կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը դեռ կողմնորոշվում է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան նախկինի պես կարևոր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար, բայց ընտրությունը երկրներինն է։

«Բաքուն շատ կառուցողական դիրքորոշում ունի այդ հարցում, Երևանը դեռ այնքան էլ չի կողմնորոշվել. սպասում ենք արձագանքի»,– ասել է Պեսկովը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել նման նախարարական մարաթոն։

«Եթե անհրաժեշտ լինի ոչ թե մեկ օրվա, այլ մի քանի օրվա կտրվածքով՝ մինչև կլինի արդյունք։ Մոսկվան նախկինի պես շատ կարևոր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման վերջնականացման համար։ Իհարկե, տրամաբանական կլիներ, եթե այս ամենը ռուսական հարթակում լիներ։ Բայց ընտրությունն, իհարկե, Բաքվին ու Երևանինն է»,– ասել է Պեսկովը։

Հոկտեմբերի 13–ին Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը՝ քննարկելու խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---