Ռոթ․ ԼՂ–ում Բաքվի էթնիկ զտումից հետո սեղանին պետք է դնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը![]() 24 հոկտեմբերի 2023 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Միխայել Ռոթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո X-ում գրել է, որ Ղարաբաղում Բաքվի էթնիկ զտումից հետո սեղանին պետք է դնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը։ «Շնորհակալություն վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդյունավետ բանակցությունների համար: ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է։ Ղարաբաղում Բաքվի էթնիկ զտումից հետո մենք պետք է սեղանին դնենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը, աջակցենք Հայաստանին օգնության լայնածավալ փաթեթով և ուժեղացնենք ԵՄ առաքելությունը»,–ասվում է Բուդեսթագի ներկայացուցչի գրառման մեջ։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռոթը բարձր է գնահատել երկկողմ միջխորհդարանական կապերը և դրանց հետագա ամրապնդման վստահություն հայտնել: Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականությունն ու տեղի հայության բռնի տեղահանությունը: «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,–ասվում էր հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |