Լոնդոնում պղծել են Հայոց ցեղասպանության հուշարձանը

Լոնդոնում պղծել են Հայոց ցեղասպանության հուշարձանը

PanARMENIAN.Net - Լոնդոնի շրջաններից մեկում՝ Իլինգում, սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած բացումից 10 օր անց պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս մասին X սոցցանցում տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը:

Նշվում է, որ հուշահամալիրի բացման օրը մի խումբ դիմակավորված ծայրահեղականներ հուշահամալիրի մոտ ծածանել են թուրքական դրոշները և ցուցադրել «գորշ գայլի» ժեստը՝ այդպիսով փորձելով ահաբեկել հայ համայնքին, հայտնում է Auroranews.am-ը։

«Գորշ գայլերի ժեստը նացիստական ​​ողջույնի բարոյական համարժեքն է», - ասել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը:

Իր խոսքով՝ հուշահամալիրի բացումից 10 օր անց այն պղծվել է վառ դեղին ներկով, իսկ «հուշատախտակի վրա զետեղված «Ցեղասպանություն» բառը քերծվել է, կարծես ինչ-որ մեկը փորձելիս է եղել ջնջել այդ կոնկրետ բառը», - բացատրել է Մոսկոֆյանը:

«Անձամբ ինձ համար պատմությունը կրկնվում է։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև մեկ ազգ, երկու պետություն գաղափարը նշանակում է, որ ադրբեջանական ռեժիմը ցանկանում է ավարտին հասցնել այն, ինչ օսմանները սկսել են 1915 թվականին, և այն փաստը, որ Բրիտանիայում կան մարդիկ, ովքեր կիսում են այդ գաղափարները, մեզ ստիպում է վտանգ զգալ»,– ասել է նա։

Նշվում է, որ բարեբախտաբար, հուշահամալիրը վերահսկվում է տեսախցիկներով, և այժմ ոստիկանությունը ակտիվորեն հետաքննում է միջադեպը՝ որպես «ատելության հիմքով հանցագործություն»: Մոսկոֆյանն ասել է, որ ինքը «վստահ է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն և կծառայեն որպես օրինակ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---