Պեսկով․ Մինչև ՀԱՊԿ գագաթնաժողովը Պուտին–Փաշինյան հեռախոսազրույց նախատեսված չէ

Պեսկով․ Մինչև ՀԱՊԿ գագաթնաժողովը Պուտին–Փաշինյան հեռախոսազրույց նախատեսված չէ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մինչև նոյեմբերի 23–ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց նախատեսված չէ։

Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դեռ ոչ։ Դեռ գագաթնաժողովը տեղի չի ունեցել․․․Որքան գիտեմ, Փաշինյանը Մինսկ չի մեկնելու»,–ասել է Պեսկովը լրագրողներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։

 Ուշագրավ
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը
«Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը
«Մենք հերքում ենք այն պնդումները, թե Ղարաբաղի հայ բնակիչները էթնիկ զտման են ենթարկվել»,–ասվում է հայտարարության մեջ
---