Apricot Capital-ում հաշվի բացման նվազագույն սահմանաչափը 500,000 դրամից իջեցվել է 100,000-ի

Apricot Capital-ում հաշվի բացման նվազագույն սահմանաչափը 500,000 դրամից իջեցվել է 100,000-ի

PanARMENIAN.Net - Ներդրումային ոլորտը Հայաստանում նոր, բայց դինամիկ զարգացողներից է, ուստի հայաստանյան լիցենզավորված Apricot Capital ներդրումային ընկերության առաջնային նպատակներից է մշակել և առաջարկել այնպիսի ներդրումային գործիքներ, որոնք կլինեն պարզ և հասանելի բոլորին։ Ընկերությունը շարունակում է կիրառել նորարար, թվային ու առաջադեմ լուծումներ և մշտապես ծրագրային բարելավումներ է կատարում կայքում և բջջային հավելվածում՝ առավել պարզ, արագ և հարմարավետ դարձնելով դրանց օգտագործումը։ Վերջերս Apricot Capital-ում ներդրվել է առցանց հաշիվների բացման ընթացակարգ։ Այսուհետ, գրասենյակ այցելելու, ձևաթղթեր լրացնելու փոխարեն, հաշվի ստեղծման ողջ գործընթացը հնարավոր է իրականացնել առցանց տարբերակով։ Այժմ կայքում ընդամենը մի քանի պարզ և հաջորդական քայլերի միջոցով, ավտոմատ կերպով ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են ունենալ իրենց բրոքերային հաշիվը։

Մուտք գործելով Apricot Capital կայք՝ անհրաժեշտ է սեղմել «Բացել հաշիվ» կոճակը, լրացնել պահանջվող անձնական տվյալները, որից հետո նշված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է հաստատման հղումը՝ գրանցումը շարունակելու համար։ Հղումն ակտիվացնելուց հետո անհրաժեշտ է ներբեռնել մի քանի փաստաթղթեր, լրացնել տվյալները և անցնել հաջորդ փուլին՝ նույնականացմանը (liveness check), որի միջոցով հաստատվում է անձի ինքնությունը։ Նույնականացում անցնելուց հետո հաճախորդը հաստատում է իր որոշումը «Համաձայն եմ» կոճակի միջոցով, որից հետո ընկերությունը իրականացնում է «Ճանաչել հաճախորդին» ընթացակարգերը (KYC)։ Արդյունքում հաշիվը հաստատվում է և հաճախորդը իր էլեկտրոնային հասցեին ստանում է ստորագրված պայմանագիրն ու հավելվածի գործիքներից օգտվելու համար բոլոր թույլտվությունները։ Այդ պահից սկսած անձը՝ հանդիսանում է Apricot Capital-ի օգտատեր, նրան տրամադրվում է եզակի օգտանուն և գաղտնաբառ՝ թույլ տալով մուտք գործել նորաստեղծ հաշիվ և գործարքներ իրականացնել հավելվածի միջոցով։ Apricot Capital-ի փորձառու մասնագետները լիովին վերահսկում են հաշվի բացման գործընթացը. ցանկացած խնդրի կամ հարցի դեպքում պատրաստ են արագ արձագանքելու և ապահովելու գրանցման անխափան ընթացքը։

Հաշվի առնելով ներդրումային փորձառություն ձեռք բերելու նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը, պոտենցիալ հաճախորդների կարծիքներն ու առաջարկները` ընկերությունը որոշում է կայացրել իջեցնել նաև հաշվի ստեղծման համար նախատեսված նվազագույն սահմանաչափը՝ 500,000 դրամից դարձնելով 100,000 դրամ։ Համաձայն Apricot Capital-ի փորձագետների վերլուծությունների՝ ներդրողի համար սա մինիմալ և օպտիմալ սահամանչափն է, որը կարող է ձևավորվել խնայողությունների արդյունքում և թույլ է տալիս արդյունավետ բաշխել եկամուտներն ու ստեղծել դիվերսիֆիկացված պորտֆել։

Այս պարզեցված ընթացակարգի միջոցով Apricot Capital-ն անհատին, բիզնեսին հնարավորություն է տալիս արդյունավետ և շատ պարզ քայլերի կիրառման միջոցով գործարքներ իրականացնել՝ դրանով իսկ նպաստելով ֆինանսական աճին և հաջողություններին:

Apricot Capital-ը Հայաստանում 2022 թվականին գրանցված և լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է համապարփակ ֆինանսական ծառայություններ՝ ներառելով բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման և խորհրդատվական ծառայություններ: Թիմը բաղկացած է ֆինանսական համակարգում մեծ գիտելիքներ և փորձ ունեցող լավագույն մասնագետներից։ Կենտրոնանալով նորարարության և հաճախորդամետ լուծումների վրա՝ Apricot Capital-ը շարունակում է սահմանել ոլորտի չափանիշները և ներկայանալ որպես՝ Հայաստանում ներդրումային գործիքներ և արդյունավետ հարթակ տրամադրող ընկերություն։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---