Ucom-ի գլխավոր տնօրեն Յիրիկյանը դասախոսություն է անցկացրել Աբու Դաբիի համալսարանում 1 դեկտեմբերի 2023 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Կապի ազգային օպերատոր Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն առաջնորդության վերաբերյալ դասախոսությամբ է հանդես եկել Աբու Դաբիի համալսարանի բիզնեսի դպրոցում: Հեռահաղորդակցության ոլորտի երկարամյա ղեկավարն իր փորձառությամբ է կիսվել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) բնակվող Հարվարդի, Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների շրջանավարտների հետ` Առաջնորդության դպրոց Հայաստանի հրավերով։ «Առաջնորդությունը ճշմարտության համար պայքարելու վստահությունն է, դժվար որոշումներ կայացնելու քաջությունն ու մարդկանց կարիքները հասկանալու կարողությունը: Մնացածը կառավարում է»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Ucom-ի գլխավոր տնօրենը Հայաստանի կանաչ օպերատորի օրինակով խոսել է ռազմավարական մտածողության, նպատակների և դրանց հասնելու մեխանիզմների մասին: Նա նշել է, որ չպետք է վախենալ սխալվելուց և անհրաժեշտ է խնդիրների կարգավորման ոչ սովորական լուծումներ առաջարկել: Ամփոփելով՝ Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ թե՛ փոքր, և թե՛ խոշոր կազմակերպություններում առաջնորդելու առաջին քայլը նախաձեռնողականությունն է: Դասախոսության ավարտին Ucom-ի գլխավոր տնօրենը պատասխանել է մասնակիցների հարցերին և խմբային քննարկումներ վարել:
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |