Ֆրանսիայի Սենատի կոմիտեի կոչը՝ քննարկել ՀՀ-ին Caesar հաուբիցներ մատակարարելու հարցը

Ֆրանսիայի Սենատի կոմիտեի կոչը՝ քննարկել ՀՀ-ին Caesar հաուբիցներ մատակարարելու հարցը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի կոմիտեն կոչ է արել երկրի իշխանություններին քննարկել Հայաստանին Caesar հաուբիցներ մատակարարման հարցը։ Այդ մասին ասվում է 2024թ․ պաշտպանական ծախսերի նախագծում, որը նախապատրաստել է Սենատի Արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի կոմիտեն։

Նշվում է, որ Հայաստանը վերջերս է ֆրանսիական Thales ընկերության GM200 երեք ռադարի պատվեր ստորագրել և բանակցում է MISTRAL 3 «ցամաք–օդ» հրթիռների մատակարարումների շուրջ, գրում է Armenia today-ը։

Նշվում է նաև, որ Ֆրասիան Հայաստան է առաքում 26 հատ Bastion զրահամեքենա, ավելի ուշ հայկական կողմին պետք է տրամադրվի ևս 26 այդպիսի զրահամեքենա, որոնք արտադրական փուլում են։

Նշվում է նաև, որ Ֆրանսիայի իշխանությունները սկսել են պաշտպանական զենք տրամադրել Հայաստանին, սակայն, ըստ Սենատի կոմիտեի գնահատման, այդ տարբերությունը պաշտպանական և հարձակողական զենքի միջև իրականում այնքան էլ արդյունավետ չէ, ինչպես ցույց տվեց պատերազմն Ուկրաինայում։ Սենատորները կոչ են արել «չկրկնել նույն սխալները՝ ձգձգելով տեխնիկայի առաքումը, որն անհրաժեշտ էր հենց սկզբից»։

«Ահա ինչու մենք պետք է արձագանքենք ՀՀ իշխանությունների բոլոր հարցումներին, հատկապես հրետանու մասով նրանց պահանջներին»,–ասվում է փաստաթղթում։

Զեկուցողները հորդորել են որքան հնարավոր է արագ ուսումնասիրել Caesar հրետանային համակարգերի, ինչպես նաև Nexter ընկերության արտադրության նոր արտադրական հզորությունների մատակարարմանը 2024 թվականին։

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3–ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---