Թեհրանի հայոց թեմը 17 տ օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածներին

Թեհրանի հայոց թեմը 17 տ օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածներին

PanARMENIAN.Net - Հայաստան է հասել Թեհրանի հայոց թեմի կողմից արցախահայությանն ուղղված օգնության առաջին խմբաքանակը, որը նախատեսվում է արցախցի ընտանիքներին տրամադրել մինչև Ամանոր, հայտնում է ՀՅԴ կայքը։

17 տոննա բեռը պարունակում է հիգիենայի պարագաներ, սնունդ և կաթսաներ։

Օգնության երկրորդ խմբաքանակը (վառարաններ ու հիգիենայի պարագաներ) գտնվում է մաքսատանը, թղթաբանության փուլում է, դրանում միայն վառարաններ են լինելու։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---