2023-ին ՀՀ–ից 333 մլն դոլարի մշակված ադամանդ է արտահանվել

2023-ին ՀՀ–ից 333 մլն դոլարի մշակված ադամանդ է արտահանվել

PanARMENIAN.Net - 2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է ավելի քան 381 հազար կարատ մշակված ադամանդ՝ 333 մլն դոլար արժողությամբ: Արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 38․5 տոկոսով։ Այդ մասին ասվել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։

Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման շրջանակում ընդունվել է Հավատարմագրման օրենքը, աշխատանքներ են տարվել լաբորատոր և չափագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Ընթացիկ տարում արտահանման խթանման և ձեռներեցության զարգացման բյուջեն կազմել է մոտ 10 մլրդ դրամ, իսկ 2024-ին այդ թիվը կրկնապատկվելու է՝ հասնելով 21 մլրդ դրամի։

Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով, 3 հիմնական միջամտություն է նախատեսված՝ տեխնոլոգիական արդիականացում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում և թվային գործիքների կիրառման խթանում։ Առաջին երկու կետերով կան հաստատված ծրագրեր, որոնք գործում են։ Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակում պորտֆելը կազմում է 189 մլրդ դրամ, կնքվել է 3270 պայմանագիր։

Ըստ պատասխանատուների՝ ծրագիրն ունի բավականին լայն մարզային բաշխվածություն։

Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակում շահառու է 28 կազմակերպություն, որոնք 2023-ին վճարել են 46 տոկոս ավելի շատ հարկ, քան 2022-ին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---